Մայիսի 14-ին` ժամը 12:00-ին, Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Մարիամ Գեւորգյանի դատական նիստը: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը:

«Հիշեցնենք, որ ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված եւ տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գեւորգյանը ամուսնանալուց մոտ 10 ամիս անց վերադարձել է Հայաստան: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է անում բոլոր լրագրողներին, քաղաքացիներին, ակտիվիստներին եւ կազմակերպություններին` մասնակցել այս սահմռկեցուցիչ ընտանեկան բռնության դեպքի դատավարությանը»,- գրում է «Հայացքը»: