Վերացվել է անհատ ձեռնարկատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Երևան, Կիևյան 16/2, շաուրմայանոց):
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի այս որոշման հիմքը իրականացված կրկնակի վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց նախկինում հայտնաբերված խախտումները շտկվել են:





























