ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) եւ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը ՄԱԿ-ի «Կայուն էներգետիկա բոլորի համար» նախա­ձեռնության շրջանակներում, ապրիլի 4-ից օգոստոսի 10-ը  հայտարարում են  Հայաստանում կայուն էներգետիկայի կարեւորությունը, ինչպես նաեւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից վերականգնվող էներգիայի աղբյուրների եւ էներգաարդյունավետության ոլորտներում իրականացվող աշխատանքները լավագույնս լուսաբանելու լրագրողական մրցույթ:

Մրցանակներ են նախատեսված հետեւյալ 5 անվանակարգերում`

• Լավագույն տեսառեպորտաժ

• Լավագույն ռադիո ռեպորտաժ

• Լավագույն առցանց հոդված

• Լավագույն տպագիր հոդված

• Լավագույն լուսանկար