Թերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել:

«Վանաձորցիները պարզապես չեն կարողացել թաքցնել իրենց բացասական վերաբերմունքը վերջերս ՀՀԿ-ն համալրած Վիկտոր Դալլաքյանի հանդեպ, ու քվեաթերթիկները հաշվելիս հայտնաբերվել է մի քանի քվեաթերթիկ՝ Դալլաքյանի հասցեին բավական տհաճ արտահայտություններով:

Քվեաթերթիկներից մի քանիսի վրա էլ պարզապես Էդմոն Մարուքյանին հաղթելու կոչեր են եղել»: