Թերթի տեղեկություններով, ՀԱԿ վերնախավը շատ է ցանկացել, որ խորհրդարան գնա «երկրապահական» թեւից որեւէ մեկը՝ Սասուն Միքայելյանը կամ Մյասնիկ Մալխասյանը:
Սակայն վերջիններս ՀԱԿ համամասնական ցուցակի 13-14-րդ տեղերն են զբաղեցնում, եւ նրանց ԱԺ տանելու համար պետք է առնվազն 4 անձ ինքնաբացարկ հայտնեին:
Եւ քանի որ դա կարող էր տգեղ խոսակցությունների սկիզբ դառնալ, թե ով է ավելի արժանի խորհրդարան գնալուն, Տեր-Պետրոսյանը հրաժարվել է այդ մտքից, գրում է «Հրապարակը»:



























