Ցավոք սրտի, Հայաստանում ընտրություններով ոչինչ չի փոխվում, ինչը նորություն չէ եւ գալիս է 1990-ական թվականների կեսերից: Այս մասին, այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Ստեղծված իրավիճակում, նրա խոսքով, քաղաքական ուժերը կա’մ պետք է հայտնվեն փողոցում եւ գնա հեղափոխական պայքար, կա’մ քաղաքական ուժերը կլուծարվեն եւ մնան մի երկու ուժ, որոնք իրենց հերթին կգործեն ֆինանսական ռեսուրսներով: Որպես ասվածի օրինակ նա նշեց, որ ընտրությունների ժամանակ գումարի դիմաց ժողովուրդը գնաց ձայն տվեց կոալիցիոն կուսակցություններին, հավելելով, որ չգիտի, թե վերջն ինչ է լինելու:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























