Ադրբեջանի ծանր հանցագործությունների գծով դատարանում դեկտեմբերի 17-ին սկսվել է նախապատրաստական նիստը՝ արմատական կրոնական խմբավորման մեջ ներգրավված Ադրբեջանի 31 քաղաքացիների նկատմամբ, որոնք կապված էին միջազգային ահաբեկչական ցանցի հետ եւ մի շարք ծանր հանցագործություններ են կատարել, հաղորդում է ադրբեջանական «APA»-ն:
Համաձայն մեղադրականի՝ միջազգային ահաբեկչական ցանցին կապված խումբը ստեղծել էր ապօրինի զինված խմբավորում եւ պետության դեմ հանցագործություններ էր ծրագրել: Խմբավորման ղեկավար Ազեր Միսիրխանովը՝ «Աբդուլլա» մականունով, ժամանակին ապօրինի զինված կազմավորումների շարքում մասնակցել է հատուկ վարժանքների եւ տարբեր հակամարտության գոտիներում ռազմական գործողությունների:
2001թ. Ադրբեջանի պետական սահմանը հատելու փորձի ժամանակ նա ձերբակալվել եւ դատաարտվել էր, իսկ ազատվելուց հետո վերադարձել էր իր հանցավոր գործունեությանը: Վերջին տվյալներով, նա անցել էր այլ պետության տարածք՝ հակաահաբեկչական ուժերի դեմ պայքարելու համար:
Պարզվել է, որ խումբը ցանկացել է պայթեցնել Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարը: Ձերբակալման ժամանակ խմբավորման անդամների մոտից մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք է հայտնաբերվել:
Նշենք, որ Միսիրխանովը սպանվել է նոյեմբերի 29-ին, Աֆղանստանում՝ ամերիկյան զինվորականների կողմից:




























