Թերթը գրում է, որ վերջին շրջանում Հայաստանում կատարվող ինքնասպանությունների թիվը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս. համենայնդեպս, այս ամիսներին դժվար է մտաբերել մի շաբաթ, եnբ տեղի ունեցած չլինի գոնե մեկ ինքնասպանություն:
«Պաշտոնական վիճակագրությունն այս հարցում բավական տխուր պատկեր է արձանագրում. ԱՎԾ տվյալներով՝ 2009թ. ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել 498, 2010-ին` 592, 2011-ին` 647 հոգի: Ինչ վերաբերում է 2012-ի տվյալներին, ապա այս հարցով վիճակագրություն չկա:
ԱՎԾ-ից տեղեկացանք, որ այդ տվյալները հրապարակվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ասել է թե՝ հուլիսին պաշտոնական վիճակագրության կողմից բավական լուրջ «անակնկալներ» են սպասվում»,- գրում է թերթը:


























