Արտաշատում, հունիսի 27-ին ինքնասպանություն գործած Բակունցի փողոցի 25-ամյա բնակիչ Արման Հ.-ի ինքնասպանության գործով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ սույն գործով քննիչ Էդիկ Սարգսյանից: Ամենայն հավանականությամբ, քրեական գործ չի հարուցվի, քանի որ Արմանը ինքնասպանությունը զենքով չի գործել, այլ տանը կից մետաղյա կառույցում կախվել է: Նա նաեւ տառապում էր թեթեւ աստիճանի մտավոր հետամնացությամբ `գլխուղեղի վաղ օրգանական ախտահարման հետեւանքով:

NEWS.am-ին նաեւ հաջողվեց պարզել, որ ինքնասպանությունից մեկ շաբաթ առաջ Արմանը նշել է իր ծննդյան 25-ամյակը: Ավելին` ծննդյան ծախսերը կատարել է սեփական աշխատանքով վաստակած գումարով: Նա 5000 դրամ օրավարձով ծիրանի այգիներում ծիրան է հավաքել: Ընտանիքում 4 եղբայր եւ 1 քույր են, հայրը  մահացել է 1999թ-ին` թոքի քաղցկեղից: 3 եղբայրները եւ քույրն ամուսնացած են: Արմանը տան փոքրն էր եւ ապրել է մոր եւ եղբոր ընտանիքի հետ:

Մինչ այդ ընդհանրապես ինքնասպանության փորձեր չի արել: Ինքնասպանության   օրն էլ է աշխատանքի եղել: Երեկոյան եկել է տուն հետո ասել, որ գնում է լողավազան: Եղբայրը տեսնելով, որ ուշանում է գիշերը 23.00-ի սահմաններում զանգահարել է նրան: Արմանը հավատացրել է, թե կգա եւ խնդրել լույսը միացրած պահել, ասելով, թե ինքը կգա կանջատի:

Սակայն ընտանիքի անդամները առավոտյան արթնանալով տեսել են, որ նրա անկողինը հավաքված է, ինչը նշանակում է, որ չի վերադարձել: Փնտրտուքների արդյունքում տան կողքի մետաղյա կիսակառույցում Արմանին կախված են գտել:

Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Արտաշատում, հունիսի 27-ին, Բակունցի փողոցի բնակիչ 25-ամյա Արման Հ.-ն կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էին նաեւ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնից: