Վայոց ձորի մարզում, հուլիսի 1-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ երեք մարդ բարձրացել է Սմբատաբերդ ամրոցի տարածք եւ մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան ջոկատը: Ժամը 22.15-ին փրկարարները Եղեգիս գյուղի մոտակա ձորից անվտանգ վայր են դուրս բերել Երեւանի բնակիչներ` 15-ամյա Հայկ Ղազարյանին, 16-ամյա Արման Մարտիրոսյանին եւ 17-ամյա Արթուր Մկրտչյանին:




























