Հուլիսի 1-ին ոստիկանությունից տեղեկացրել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Արարատի մարզի Ագրիջա կոչվող հատվածում «ՈՒԱԶ» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւկելի մասից եւ շրջվել ձորը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով Այգեստան գյուղի բնակիչներ` վարորդ, 59-ամյա Շայբաբ եւ ուղեւոր` 46-ամյա Քալաշ Բաբայաններն ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Արտաշատի հիվանդանոց:
Շ. Բաբայանը հիվանդանոցում մահացել է, իսկ Չ. Բաբայանի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ, միջին ծանրության է:


























