Արարատի մարզում, Վեդի–Կարմրաշեն գրունտային ճանապարհի  32-րդ կմ-ում (Քոլանլու հանդամասի մոտ) հունիսի 30-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը փակվել է, եւ առաջացել խցանում (6 ավտոմեքենա):

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները մաքրել են ճանապարհահատվածը, որը դարձել է երթեւեկելի` մարդատար տրանսպորտային միջոցների համար: