Երեւան-Սեւան ճանապարհի 38-րդ կմ-ին, այսօր` հուլիսի 2-ի կեսգիշերին, Mercedes C-220 մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դրանից մեկ օր առաջ, հուլիսի 1-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 23-րդ կմ-ին Mercedes E-230 մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետեւանքով 5 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























