Երեւանում, հուլիսի 1-ին, ժամը 14.30-ին, Լենինգրադյան եւ Աթենքի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել փողոցը բաժանող եզրաքարերին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: