Հունիսի 30-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 118 շենքի պատին եւ նույն հասցեում գտնվող խանութի ապակուն է բախվել Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով ավտոմեքենայի կոտրված բեկորներն ընկել են հարեւանությամբ կայանված Porsche Kayen մակնիշի ավտոմեքենայի վրա եւ վնասել այն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով Mitsubishi Pajero-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն