Իջեւանի «Մարմար» ռեստորանում, հունիսի 28-ի ուշ երեկոյան, խոհանոցային դանակով  Խորեն Հովհաննիսյանին սպանած Հունան Թամամյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնից: Վերջինիս տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ավելի վաղ տեղացրել էինք, որ ոստիկանության Իջեւանի բաժնում, հունիսի 28-ի ուշ երեկոյան, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի դիակը: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am -ին հայտնել էին, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 31-ամյա Հունան Թ.-ն, 29-ամյա Հայկ Ղ.-ն, 39-ամյա Աշոտ Ք.-ն, 33-ամյա Մարատ Խ.-ն եւ Խ. Հովհաննիսյանը Իջեւան քաղաքի սկզբնամասում գտնվող ռեստորանում մասնակցել են խնջույքի, որի ընթացքում, Հունան Թ.-ն վիճաբանել է Խ. Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել նրա եւ կրծքավանդակի ձախ մասում պատճառել վնասվածք, ինչի հետեւանքով Խ.Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է: Հունան Թ.-ն ձերբակալվել էր: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: