Երեւանում, հուլիսի 2-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Սանհանգույցում հայտնաբերել են 54-ամյա Սարգիս Մատինյանի դին եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Մահվան պատճառների մասին չի հաղորդվում: