Հուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում,  ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը:

Հանգամանքները պարզվում են: