Հուլիսի 2-ին, ժամը 08.40-ին, «Մերսեդես Ե-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարյան փողոցի թիվ 29 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 2-ին, ժամը 10.30-ին, «Դեյու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երեք դեպքերով էլ կատարվում է քննություն:


























