Հուլիսի 4-ի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ժամը 23:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում OPEL մակնիշի 20 ՕՕ 723 համարանիշի մեքենան բախվել է տնակին:
Մեքենայում եղել է երկու հոգի` վարորդը եւ մեկ ուղեւոր: Մեքենայում գտնվողներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատի փրկարարները, որոնք էլ մեքենայից դուրս են բերել տուժածներին:


























