Լոռիի մարզում, այսօր` հուլիսի 5-ին, ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի «Լոռի» հանգստյան տան սենյակներից մեկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել` 02.50-ին: Այրվել է սենյակը եւ միջանցքը` գույքով (25 քմ):