Երեւանում, այսօր` հուլիսի 5-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 ա շենքի 4-րդ հարկից քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: