Վայոց Ձորի մարզում այսօր` հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վայոց Ձորի մարզից հուլիսի 6-ին, ժամը 12.38-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում «ՎԱԶ-֊2106» մակնիշի 18 ՏԼ 904 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ռ. Արտաշյան) վրաերթի է ենթարկել Եղեգնաձորի Ավագյան փողոցի թիվ 27 տան բնակիչ՝ 49-ամյա Ելենա Տիմոֆեեւային, ում տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:



























