Երեւանում, այսօր` հուլիսի 7-ին, ժամը 06.15-ին ահազանգ է ստացվել, որ Մանուշյան փողոցի թիվ 81 տան դիմաց այրվում է էլեկտրական սյունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, մինչ «1-04» ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի վերացնելը:


























