Հուլիսի 8-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից  ոստիկանության  Չարենցավանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 27-ամյա Վարդան Վարդանյանը, որը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: