Հուլիսի 7-ին, ժամը 20.15-ի սահմաններում,  «ՎԱԶ-21093»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 7-ին, ժամը 20.00-ին,  «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աթոյան փողոցի թիվ 97 տան մոտ վրաերթի է ենթարկել 26-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: