NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում դպրոցի բակում տղամարդու` կնոջը խեղդել փորձելու դեպքի մասին: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` տղամարդու նման քայլի պատճառը խանդն է:
57-ամյա Լեւոն Գ.-ն եւ 53-ամյա Գյուլնարա Պ.-ն տեւական ժամանակ է սիրային կապի մեջ են: Երկուսն էլ ընտանիք չունեն, եւ երկուսն էլ խմիչքի հանդեպ սեր ունեն: Հավանաբար, կնոջը խեղդել փորձելու ժամանակ տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 10-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները թիվ 48 դպրոցի բակից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 57-ամյա Լեւոն Գ.-ի
Պարզվել էր, որ նա դպրոցի հարակից տարածքում փորձել է խեղդելու միջոցով սպանել 53-ամյա Գյուլնարա Պ.-ին, որը կանխվել է ոստիկանների կողմից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:


























