Վեդի քաղաքում շրջագայություն կատարող ոստիկանության ծառայողները, հուլիսի 11-իի գիշերը նկատել են, որ Թումանյան 2-րդ փողոցում տեղակայված, ս/թ ապրիլից չգործող մի տաքսի ծառայությանը պատկանող մետաղյա տաղավարի ներսում հրդեհ է բռնկվել, որի մասին անմիջապես տեղեկացվել է հրշեջ ծառայություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.40-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական լարերի կարճ միացման հետեւանքով:
Հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է տաղավարի գույքը:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:


























