Հուլիսի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մուրացանի փողոցի թիվ 113 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 77-ամյա մի կնոջ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























