ԱՄՆ պետքարտուղարությունը, պաշտպանության եւ էներգետիկայի դեպարտամենտները, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի եւ Վրաստանի հետ համատեղ մասնակցել են մի շարք դաշտային վարժանքների հուլիսի 9-12-ը ժամանակահատվածում: Վարժանքները կիրառեցին իրատեսական սցենարներ զանգվածային ոչնչացման զենքին /ԶՈԶ/ վերաբերող նյութերի անօրինական տեղաշարժի դեպքում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը ցուցադրելու եւ ուժեղացնելու նպատակով:
Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունները համագործակցում են ԶՈԶ-ի, ԶՈԶ-ին վերաբերող նյութերի եւ սովորական զենքերի ապօրինի փոխադրումն ու վաճառքը կանխարգելելու ուղղությամբ: Այս շաբաթվա ընթացքում անցկացված վարժանքները ամրապնդում են նշված համագործակցությունը եւ հիմնվում են Հայաստանի կողմից ընդունված պայմանագրերի վրա, որոնց նպատակն է իրականացնել անդրսահմանային հաղորդակցություն եւ գործողությունների համակարգում` միջուկային ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժի հայտնաբերման ու արձագանքման համար:
Այս վարժանքները հաջորդում են 2012թ.-ին Կորեայի Սեուլ քաղաքում անցկացված Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ տարբեր երկրների առաջնորդները, այդ թվում նաեւ Հայաստանի պատվիրակները վերահաստատեցին իրենց պարտավորությունը միջազգային մակարդակով միջուկային անվտանգության ապահովման գործում: Հայաստանի հետ ԱՄՆ եւ ԵՄ համագործակցությունը արտացոլում է համակողմանի պարտավորությունը`ուղղված ահաբեկիչների, մաքսանենգերի եւ զենք տարածողների կողմից միջուկային եւ ԶՈԶ-ին վերաբերող այլ նյութերի օգտագործումը կանխարգելելուն:



























