Աբովյան-19 հասցեում «Նուգա» խանութի դիմաց, այսօր` հուլիսի 16-ին, ակտիվորեն շինարարական աշխատանքներ են իրականացվել: Շինարարական աշխատանքներն իրականացնողները հայտնել են, որ այնտեղ սրճարան է կառուցվում, որի համար իրենք ունեն անհրաժեշտ նախագիծն ու Երեւանի քաղաքապետարանի շինթույլտվություն:

Քիչ անց տարածքում դադարեցվել են փորման աշխատանքները: «Թռչկան» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանն ահազանգել է ոստիկանության Կենտրոնի բաժանմունք` իրավապահներին տեղեկացնելով, որ շինարարություն է իրականացվում, իսկ կառուցապատողը շինթույլտվությունը ցույց չի տալիս: Տարածքում կառուցապատման աշխատանքներ է իրականացնում «Սահակյան ՇԻՆ» ընկերությունը:

Ավելի վաղ այս տարածքում Երեւանի քաղաքապետի հանձնարարականով ապամոնտաժվել են բոլոր խանութները` «բուտիկները», իսկ քաղաքապետն էլ խոստացել էր, որ որեւէ շինություն այլեւս չի լինելու: