Թուրքիայի արեւելքում գտնվող Աղրը քաղաքում միկրոավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային:

Թուրքական  փոխանցմամբ՝ միկրոավտոբուսը, որը Ստամբուլ աշխատանքի մեկնած Աղրիի քաղաքացիներին էր հետ բերում, Աղրը քաղաք մտնելու ժամանակ դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ եւ բախվել է բեռնատար մեքենային:  Բախման հետեւանքով տեղում մահացել է 13 հոգի, վնասվածքներ ստացել՝ 10-ը: