Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Վախթանգ Միրումյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:
Մեր տեղեկություններով` վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն ստորագրել է համապատասխան հրամանը: Ի դեպ, Վախթանգ Միրումյանը նախկինում աշխատել է Ֆինանսների նախարարությունում:




























