Սեւանի ափին` Արեգունի գյուղում գտնվող «Ծովափնյա Արեգունի» առողջարանային կենտրոնը կլուծարվի` անգործության մատնվելու պատճառով: ՀՀ արդարադատության նախարարության ուսումնասիրությունների համաձայն` այդ պետական ընկերությունը ներառվել է այն ընկերությունների ցանկում, որոնցից որեւէ տեղեկատվություն չի ստացվում (այսպես կոչված` չբացահայտված ընկերություններ են):
Պարզվել է նաեւ, որ այդ կենտրոնը դեռ 2000 թ. առողջապահության նախարարության կողմից հանձնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
Նշենք, որ Սեւանի բարձրացման հետեւանքով Արեգունի գյուղի մերձակա ափերը ճահճակալել են, ինչն անհնար է դարձնում այդ շրջանում հանգստի կազմակերպումը:



























