Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել նախկին Խորհրդային Միությունից մնացած ժամկետանց պեստիցիդների վերացման եւ կանխարգելման տարածաշրջանային համաձայնագրին միանալու առաջարկություն: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգում:
Ծրագիրը նախաձեռնել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը: Այն հնարավորություն կընձեռի ՀՀ տարածքում իրականացնել խորհրդային տարիներից մնացած ժամկետանց թունաքիմիկատների եւ ժամկետանց այլ քիմիական նյութերի հաշվառում, բնորոշում եւ արդյունավետ կառավարման համար ծրագրերի մշակում: Հնարավոր կլինի նաեւ հետագայում հայթայթել ավելի մեծ ֆինանսական եւ տեխնիկական միջոցներ` ժակետանց թունաքիմիկատների ոչնչացման համար: Ծրագրի շրջանակներում կիրականացվի ժամկետանց թունաքիմիկատների պահեստարանների տարածքներին հարող բնակավայրերի եւ հողատարածքների քիմիական անալիտիկ ուսումնասիրություն եւ մոնիտորիգ` վարակվածությունը հայտնաբերելու եւ աղտոտվածության աստիճանը պարզելու համար:



























