Պողպատե ամրանը Հայաստանի համար նոր արտադրատեսակ է: Մեր սեւ մետալուրգները (դրանցից շատերը` վաստակաշատ խորհրդային անցյալով) այժմ ապրում են աղացների պատվերներով: Խոսքը ոչ թե ալյուրի, այլ ցեմենտի եւ հանքաքարի աղացների մասին է: Ալյուրը նրբություն է պահանջում. այստեղ պետք է ոչ միայն ձուլել, այլ նաեւ գծագրերով տաշել ճշգրիտ մասերը: Եվ այստեղ երկրի խոշորագույն ալրաղացները նախընտրում են արտասահմանյան արտադրանքը:
Գուցե ճշգրիտ սարքավորումների համար պակասում են ներդրումները: Իսկ ներդրումները փոքր են ծավալների պատճառով: Երկաթի հանքաքար առայժմ ոչ ոք չի մատակարարում: Իսկ ջարդոնի վրա նոր Զանգեզուր չես կառուցի: Ծավալները քիչ են:
Չարենցավանի «Armenian Steel Casting Enterprise» (ASCE Group) ընկերության փոխտնօրեն Վալերի Մելքոնյանը մեջբերում է ջարդոնի մատակարարների հուսադրող տվյալներ. գործարանի հզորություններին`տարեկան 120 հազար տոննա, եղած ջարդոնը կբավականացնի 5 – 7 տարով:
Ճիշտ է, ջարդոնի առուծախն ավելի պարզ գործ է: Եւ բոլորին ընդունելի: Հայաստանից արտահանել չեն խանգարում` շուկայի պաշտպանության ցուցապաստառով: Հարեւան Իրանն էլ դեմ չէ. ներմուծվող ջարդոնից այն գանձում է 4% մաքսատուրք (համեմատության համար, պատրատե ամրանից` 15%):
Այդուհանդերձ, Վ. Մելքոնյանը հավատում է, որ արտադրությունը գործարկելու դեպքում ջարդոնը կմնա տանը. «Ամբողջ ջարդոնը կբերեն մեզ մոտ. ամրանի մեջ ավելի շատ է ավելացված արժեքը: Իսկ ջարդոնի մեջ այդ արժեքը չկա: Իսկ եթե խդիրը վաճառքի հարկերն են, թող իրենց գնի մեջ ԱԱՀ դնեն: Իսկ պետության համար` միանշանակ. որքան մշակման աստիճանը` բարձր, այդքան ձեռնտու»:
Նոր աստիճանի անցնելու որոշումն ընդունվել էր 2011 թ. հոկտեմբերին: Մինչ 2008 թ. ճգնաժամը գործարանն արտադրում էր միայն պողպատե նախապատրաստվածքներ, որոնք հետո արտահանել է Իրան: Հիմա սարքավորումների պարկը ներմուծվում է աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես ավստրիական «Siemens Vai» ընկերությունից: Ընդհանուր ներդրումային ծրագիրը մոտ 7,8 մլրդ. դրամ է:. «Մենք շահագրգռված ենք նաեւ այդ ոլորտում համագործացելու:Սակայն չենք սահմանափակվում մետաղամշակմամբ եւ պատրաստ ենք առաջարկել նաեւ երկաթի հանքաքարի վերամշակման տեխնոլոգիաներ», – մեզ հետ զրույցում նշեց ընկերության փոխնախագահ Անդրեաս Լեմպը:
Գործարանում շահագործվում է մետաղի ձուլման երկու վառարան, կվերանորոգվի նաեւ երրորդը: Չինացի մասնագետները վերանորոգում են շերեփային վառարանը: Հիմա արդեն ավարտվում են մոնտաժման աշխատանքները:
Հաջորդ օղակը նախապատրաստվածքների անընդհատ ձուլման մեքենան է, որից էլ ստացվում են ամրանների նախապատրաստվածքներ:
«Սրանք վերազինման հիմնական փուլերն են, որոնք մենք դեռ պետք է իրականցնենք: Բացի դրանից, արադրության է պատրաստվում նաեւ արտադրամասերի ընդհանուր տնտեսությունը: Ավստրալացի մասնագետների օգնությամբ տեդաղրվում է ջրի սառեցումն ապահովող համակարգ: Վառարանների ավտոմատացումը կապահովի «Siemens Russia» -ը», – պատմում է Վ. Մելքոնյանը:
Մինչեւ 2014 թ-ը գործարանը նախատեսում է թողարկել տարեկան 120 հազ. տոննա ամրան: Նման հզորություն ապահովելու համար գործարանն աշխատանքի կընդունի 400 մարդու:
Հիմա արդեն «անպետք երկաթ» չի լինի: Իսկ գուցե հանրապետությունում կա՞ն չհետազոտված պաշարներ: Մետալուրգներից մեկն ի պատասխան տարուբերում է գլուխը: Սակայն աչքի առջեւ են վրացական Ռուսթավիի եւ Քութաիսի գործարանները, որտեղ «GeoSteel»-ն ու «Hercules»-ը նույնպես աշխատում են ջարդոնի վրա:
Իսկ եթե գործեն երկաթի հանքերը, դրանից «առայժմ» հնարավոր կլինի խուսափել: Այն մասին, որ «ASCE Group»-ի հարեւան Չարենցավանի գործիքայինը պատրաստ է երկաթ ձուլել Հրազդանի հանքավայրի խտանյութից, արդեն գրել ենք: Ժամանակին այդ մասին են մտածել նաեւ «ASCE Group»-ի մենեջերները` այդտեղ հիմնվելով:
Ծրագրերը գեղեցիկ են, սակայն ինչպես կազմակերպել արտահանումը, եթե բացի Թուրքիայից եւ Իրանից, ամրան են պատրաստում նաեւ Վրաստնում: Այլ խնդիր է ջարդոնի արտահանումը. այնուամենայնիվ, լավ- վատ` ատահանում է, անգամ պահանջարկ ունի...
Իսկ ոմանք, ստացվում է, որ իրականում ադպես էլ մտածում են:
Արամ Գարեգինյան



























