Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից հիմնադրված «Տիեռաս դե Արմենիա» ընկերության խողողներն այսուհետ կարող են օգտագործվել հայկական կոնյաի արտադրության նպատակով: ՀՀ կառավարությունն այսօր` հուլիսի 26-ին փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվում էր հայկական կոնյաի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի ցանկը:
Այդ ցանկում ավելացվեցին «Ալիգոտե», «Շենին», «Կոլոմբարդ-Բ», «Ֆոլ Բլանշ Բ» եւ «Ուգնի Բլանք Բ» սորտերը:
Նշենք, որ «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականի նոյեմբեր ամսից, ձեռք է բերել շուրջ 2300 հա անմշակ հողատարածք եւ ընկերության զարգացման 15 տարիների ծրագրով նախատեսում է վերոհիշյալ հողատարածքի առնվազն 80%-ը դարձնել մշակովի: Ծրագրի շրջանակներում տնկվել է շուրջ 300 հա խաղողի այգի:



























