Լոռիի եւ Գեղարքունիքի փոխմարզպետները հրաժարականի դիմում են ներկայացրել:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աղվան Վարդերեսյանն ազատվել է Լոռիի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկ այլ որոշմամբ Արտուշ Ղուկասյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։