Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի «լեզվակռիվը» շարունակվում է նոր թափով:
Գյումրիի քաղաքապետը հայտարարություն է տարածել, որում նշել է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պատասխանը Աշոտ Վասակյանին, ոչ թե Աղաբաբյանին: Մամուլի միջոցով ես վերջին անգամ եմ արտահայտում իմ ասելիքը քեզ. քո բարոյազուրկ կերպարի մասին գիտեն բոլորը: Դրա համար օջախի, ընտանիք պահելու ու այլ առաքինությունների մասին ինչ էլ ասեմ, քեզ նմաններին անհասկանալի կլինի: Երբ սամոկատ քշելով մի տեղ հասար, կհանդիպենք»:
Նշենք, որ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ ըմբռնումով է մոտենում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` իր հասցեին արված հայտարարություններին: «Ինքն իրա կնոջն ու էրեխեքին չի կարող պահել, ո՞նց կարար ինձ պատգամավոր դարձնել: Չեմ ուզում շատ խոսել, որ խոսեմ, ինքը կարող ա փախնի»,-ասել էր Աղաբաբյանը: Ինչ վերաբերում է Ղուկասյանի հայտարարություններին, թե ինքը Գյումրուց «կքշի» պատգամավորին, Աղաբաբյանը նշել էր. «Ինքը սամակատ քշել չգիտի, ո՞նց կարող ա տենց բան ասի»:



























