Լիբանանում Բուրջ Համուդի Ազգային Առաջնորդարանում հուլիսի 25-ին կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի եւ 100-ամյակի միջմշակութային մարմնի համատեղ նիստը, որը նախագահել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են գալիք շաբաթների ընթացքում նախատեսվող միջոցառումների մանրամասները: Նշվել է աշխատանքների համակարգման ու սերտ համագործակցության անհրաժեշտությունը բոլոր շահագրգիռ կառույցների միջեւ:
Քննարկվել են նաեւ լիբանանահայ համայնքում գործող բոլոր մշակութային միությունների համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման մեխանիզմները: Մասնավորապես, կարեւորվել է Հայաստանի մշակութային տարբեր կառույցների եւ խմբերի հետ համագործակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների կազմակերպման համատեքստում։




























