Հայտնի են, թե որ օրերին եւ որ ժամերին «Շատպօգնությունը» հերթապահություններ կիրականացնի հանրապետության բանուկ մայրուղիներում: NEWS.am-ին Առողջապահության նախարարությունից: հայտնեցին, որ հուլիսի 27-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը, մայրուղու Երեւան-Սեւան հատվածում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայությունը կիրականացնի լրացուցիչ հերթապահություններ:
Նշենք, որ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հուլիսի 26-ի N 1726 - Ա հրամանով սահմանել է «Ամառվա ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով մայրուղու Երեւան-Սեւան հատվածում շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահությունները»: Նախարարը մատնանշել էր, որ շաբաթ,կիրակի օրերին հանրապետության բանուկ մայրուղիներում սեզոնային ծանրաբեռնված երթեւեկության պայմաններում հարկ է սահմանել շտապօգնության ծառայության հերթապահություն արտակարգ պատահարներին արագ արձագանքելու եւ անհրաժեշտության դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:



























