Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաման է ստորագրել Էդիկ Կարախանյանից Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Կառավարության լրատվության ծառայությունից հայտնում են, որ Կարախանյանն ազատվել է  իր դիմումի համաձայն։

Էդիկ Կարախանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Կարախանյանն առաջադրվելու է Վանաձորի քաղաքապետի ընտրություններին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով Վանիկ Ասատրյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։