«Սփյուռ» տեղեկատվական համակարգում գրանցված ապրանքանիշերի թվով առաջատարը Իտալիան է: Համակարգում ներկայացված են 3700 ապրանքանիշեր: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 40 տոկոսով:
Ապրաքանիշերի մոտ 10 տոկոսը (թվով 350) հանդիսանում են Հայաստանի կազմակերպությունների սեփականությունը, իսկ 90 տոկոսը (թվով 3350)՝ արտերկրյա կազմակերպությունների ապրանքանիշեր են:
Առաջատարների քսանյակն ունի հետեւյալ տեսքը.
1. Իտալիա 460
2. Գերմանիա 437
3. Հայաստան 350
4. Ռուսաստան 295
5. ԱՄՆ 274
6. Ֆրանսիա 230
7. Մեծ Բրիտանիա 133
8. Իսպանիա 80
9. Թուրքիա 77
10. Ճապոնիա 68
11. Ուկրաինա 65
12. Լեհաստան 55
13. Շվեյցարիա 49
14. Նիդեռլանդներ 45
15. Բելգիա 45
16. Չինաստան 43
17. Ավստրիա 42
18. Շվեդիա 40
19. Հարավային Կորեա 38
20. Բելառուս 30


























