Օգոստոսի 6-ին, ժամը 02.19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան - Արտամեդ ավտոճանապարհի 3-րդ կմ֊ում` թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում, այրվում է ավտոբուս:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Գժուկ» ՍՊԸ-ին պատկանող ավտոկայանատեղիում այրվում է Մերուժան Աբրահամյանին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 67ԼԼ526 համարանիշի ավտոբուսը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.37-ին, մարվել` 03.00-ին: Այրվել է ավտոբուսի սրահը ամբողջությամբ եւ հինգ անվադող:




























