Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրը` Անդրանիկ Ավետիսյանը կնոջ` Նաիրա Ավետիսյանի հետ երեկ` օգոստոսի 5-ին Վրաստան մեկնելու ճանապարհին վրաերթի են ենթարկվել: Վթարի հետեւանքով պատգամավորի եղբոր կինը մահացել է, իսկ եղբայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նրանից տեղեկացանք, որ եղբայրը կնոջ հետ Վրաստան էր մեկնում հանգստանալու նպատակով: Ներկայումս Անդրանիկ Ավետիսյանի կյանքին վտանգ չի սպառնում:



























