Վանաձոր քաղաքի 45-ամյա  բնակիչ Արթուր Վարդումյանը երեկ` օգոստոսի 6-ի գիշերը վարելով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի  դուրս է եկել երթեւեկելի գուտու բանուկ մասից եւ շրջվել ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Լոռու բաժնից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վերջինս վթարից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ:

NEWS.am-ի տեղեկություններով  Արթուր Վարդումյանը Պաշտպանության նախարարության  կայազորային հոսպիտալի բժիշկ է: