NEWS.am-ի տեղեկություններով, օգոստոսի 8-ին ժամը 03.20-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղավանի բնակիչ 41-ամյա Գեղամ Ա-ն սարսափելի դաժան ծեծի է ենթարկել 34-ամյա կնոջը, ով ավելի ուշ տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Վերջինս բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերքով, գլխի ճակատային եւ գագաթային շրջանի սալջարդ 2 կողմից, ուղեղի ցնցում, ձախ ծնկահոդի սալջարդ եւ կրծքավանդակի բութ տրավմա ախտորոշմամբ:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 03.00-ին սահմաններում տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ամուսինն է իրեն ծեծի է ենթարկել եւ ձեռքի ծալովի դանակով իրեն վնասվածքներ պատճառել:
Գեղամ Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք: Նրա կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր: ՀՀ ոստիկանության Կոտայքի ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




























