«ԱմերիաԲանկի» մասնաճյուղերից մեկում, NEWS.am-ի տեղեկություններով, օգոստոսի 15-ին 27-ամյա քաղաքացին փորձել է մանրել 50 եվրո անվանական արժողության կեղծ թղթադրամ: NEWS.am-ի տեղեկությունը հաստատեցին նաեւ Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից: 27-ամյա կինը դեպքի վայր մեկնած ոստիկաններն պատմել է, որ հուլիսի 2-ին Բելգիայի Թագավորության Շարլերոյ քաղաքում գտել է 50 եվրո անվանական արժողության թղթադրամը եւ բերելով Հայաստանի Հանարապետություն փորձել է մանրել այն, որտեղ պարզվել է, որ նշված թղթադրամը կեղծ է:
Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




























