«Sukhoi Superjet-100»-ի ստարտային պատվիրատու «Արմավիա»-ի կողմից  երկու օդանավերի վերադարձի հետ կապված սկանդալը շարունակում է զարգանալ, բայց արդեն առանց հայկական ավիափոխադրողի:  «Սոխոյ քաղաքացիական Ինքնաթիռների» (ՍՔԻ) ներկայացուցիչը սպառնացել է դատի տալ ավիափոխադրողին, եթե վերջինս  օդանավերը ձեռք բերելու համար իր պարտքերը չմարի:  «Արմավիա»-ից փողերը պատրասվում է պահանջել «Վնեշէկոնոմբանկը», որը մասնակցություն է ունեցել օդանավերի ձեռքբերման վերաֆինսավորմանը:

Ինչպես գրում է «ՌԲԿ daily»-ին, «Արմավիա»-ի երկու «Superjet»-ները  գտնվում են  Ժուկովսկի թռիչքափորձարարական վերանորոգման բազայում այն պատճառով, որ շահագործողը չի վճարել նրանցից մեկի  պլանային վերանորոգման աշխատանքերի համար, երեկ հայտնել է  «Սոխոյ քաղաքացիական օդանավերի» ֆինանսական հարցերով փոխնախագահ Եվգենի Կոնկովը: Ավիաընկերությունը, ըստ նրա, «բանակցություններ չի վարում եւ ոչինչ չի վճարում»: «Պայմանագրային պարտավորությունների համաձայն` մենք բոլոր հնարավորություններն ունենք «Արմավիա»-ին տուգանքի ենթարկելու` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օդանավի համար»,-ասել  Կոնկովը: Նա չի հրապարակել «Արմավիա»-ի պարտքի չափը` նշելով, որ  հայկական փոխադրողի համար, «հաշվի առնելով նրա ֆինանսական վիճակը, դրա չափերն էական կլինեն»:

Սակայն ՍՔԻ-ն չի կարող ավիաընկերությունից ետ վերցնել օդանավերը: «Առաջին օդանավը գրավի տակ է: Մեզ չտեղեկացնելով եւ նման իրավունք չունենալով` «Արմավիա»-ն օդանավը գրավադրել է հայկական բանկերից մեկում: Ինքնաթիռը հնարավոր է վերադարձնել երկու ճանապարհով` դատարանի միջոցով եւ մինչդատական կարգով»,-նշեց Եվգենի Կոնկովը: Նրա խոսքով` հայկական ավիափոխադրողին դատի տալը մեծ դժվարություն չի առաջացնի, քանի որ «պայմանագիրը ռուսաստանյան իրավունքի հիման վրա է կնքված»:

Ոչ պաշտոնական տվյալներով` առաջին սերիական օդանավը գրավադրված է «Արդշինիբնվեստ» բանկում, որից «Արմավիա»-ին 1,2 մլն դոլար է պարտք վերցերել:  

Միաժամանկ` ՍՔԻ-ն եւ ՎԷԲ-ը պատրաստ են եղել օգնել «Արմավիա»-ին եւ մտածել են ավիաընկերության պարտքի վերաֆինասավորման սխեմա: «Դա վարկային-լիզինգային սխեմա էր: «Արմավիա»-ի ֆինանսական վիճակը հեռու է  իդեալական լինելուց, բայց մենք պատրաստ էինք ութ տարով  40 մլն դոլարի վարկ տրամադրել` երկու օդանավերի առաքման ֆիանսավորման համար»,- ասել է Վնեշէկոնոմբանկի փոխնախագահ Ալեքսանդր Իվանովը: Նրա խոսքով` օդանավերը ծրագրվում էր գրավից դուրս բերել  եւ վերագրանցել Նիդեռլանդներում: Այդ գործարքի իրականացման համար ներգրավելլ էին հեղինակավար խորհրդատուներ:

Սակայն «Արմավիա»-ն հրաժարվել էր այս գործարքից եւ օգոստոսի սկզբին հայտարարել էր  նախապես պատվիրած օդանավերից հրաժարվելու մասին ` դժգոհելով դրանց շահագործման տնտեսապես անարդյունավետությունից: Միաժամանակ ավիփոխադրողը հայատարարել էր, թե ինքը պարտքեր չունի «Սուխոյին»: Այս շաբաթվա սկզբին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը  ՌԴ արտաքին գործերի, առեւտրի եւ արդյունբերության նախարարություններին  եւ Միավորված ավիաշինարարական կորպորացիային հանձնարարել էր մինչեւ սեպտեմբերի 15-ը  խնդիրը կարգավորել: