Հայաստանում այս տարվա 7 ամիսների ընթացքում վարորդական իրավունքի վկայական է ստացել 107 հազար 192 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` այդ թվի մեջ մտնում են եւ նոր ստացողները, եւ նրանք, ովքեր փոխել են հին վկայականը:
Ի դեպ, նախորդ տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանում 30 հազար 821 քաղաքացի էր վարորդական իրավունքի վկայական ստացել, որը շուրջ 10 հազարով ավելի է 2010թ ցուցանիշից:
Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր, թե ինչ արժե մեքենա վարել սովորելը, ինչ առավելություններ եւ թերություններ ունի վարորդական իրավունք ստանալու փոփոխված ընթացակարգը եւ այլն:




























